Երեկ Ստեփանակերտում զինծառայողին վիրահատել են: Վիճակը կայուն ծանր է:
Արցախում ականի պայթյունից վիրավոր զինծառայող Նարեկ Հովեյանին այս պահին Ստեփանակերտից տեղափոխում են Երևանի կենտրոնական հոսպիտալ՝ «Օրակարգ»-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: