Երկու իրավապահ վնասվածքներով հիվանդանոցում են: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Ուկրաինացի ցուցարարները գիշերն անցկացրել են փողոցում: Կիևի կենտրոնում Սաակաշվիլիի նախաձեռնած ցույցն ուղեկցվել է ոստիկանների և բողոքարարների միջև բախումներով: Երկու իրավապահ վնասվածքներով հիվանդանոցում են: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարների թիվը տարբեր աղբյուրներով 3-ից 6 հազար է: Նրանք իշխանություններին երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունն ու բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Ցուցարարները Ռադայի մոտ վրաններ են խփել, որոնք ապամոնտաժելու մտադրություն ոստիկանությունը չունի: