Հանրային գործիչները մեղադրվում են խռովություններ կազմակերպելու համար:
Իսպանիայի իշխանությունը ձերբակալություններ է սկսել Կատալոնիայում: Առաջին հարվածը ստացել են երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ Ազգային ժողովի ղեկավար Խորդի Սանչեսը և «Օմնիում Քալչրիի» առաջնորդ Խորդի Կույխարտան: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Հանրային գործիչները մեղադրվում են խռովություններ կազմակերպելու համար: Կատալոնիայի ոստիկանապետին դատարանն ազատ է արձակել, բայց արգելել է հեռանալ երկրից: Նա էլ մեղադրվում է հանրաքվեի օրը ընտրատեղամասերը չփակելու հրամանի համար: Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնը դատապարտել է Մադրիդի որոշումները: