Էրդողանը համառ պայքարել է քնի դեմ, բայց խուսափել չի հաջողել:
Պյոտր Պորոշենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահի աչքը կպել է: Էրդողանը համառ պայքարել է քնի դեմ, բայց խուսափել չի հաջողել: Պորոշենկոն նույնիսկ ստիպված է եղել մի քանի անգամ թխթխկացնել սեղանին գործընկերոջը զգաստացնելու համար: Պորոշենկոյի հետ հանդիպումը նախապես ծրագրված 45 րոպեի փոխարեն տևել է 3 ժամ: Պաշտոնական այցով Կիև ժամանած Թուրքիայի ղեկավարին առաջարկել են միանալ «Ղրիմի ապաօկուպացման ընկերների» խմբին: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը: