Հյուրասիրությամբ տպավորվել ու հայտնի հեռուստաընկերության եթերից պատմել է Բեն Լերվիլը:
BBC-ն խոսում է հայկական հյուրընկալության մասին: Հյուրասիրությամբ տպավորվել ու հայտնի հեռուստաընկերության եթերից պատմել է Բեն Լերվիլը: Դիլիջանում նրան հյուրընկալել է հայկական ընտանիք՝ հրաժարվելով գիշերակացի համար վարձ վերցնելուց: Տանտերերը դարպասների մոտ պատահաբար հայտնված լրագրողին տվել են Հայաստանի այլ անկյուններում նրան հյուրընկալելու պատրաստ մարդկանց հասցեներ: Հեղինակը նաև պատմական ակնարկ է ներկայացրել հյուրընկալության հայկական ավանդույթների մասին: