Լաս Վեգասի ողբերգությունից տուժածներին օգնելու համար ստեղծված հանրային հիմնադրամին արդեն մոտ 4 մլն դոլար է նվիրաբերվել:
Լաս Վեգասի ողբերգությունից տուժածներին օգնելու համար ստեղծված հանրային հիմնադրամին արդեն մոտ 4 մլն դոլար է նվիրաբերվել: Զենք կրելու մասին օրենքի փոփոխության մասին վերնագրերը չեն իջնում ամերիկյան մամուլի էջերից, բայց նախագահ Թրամփն այս պահին նպատակահարմար չի համարում փոփոխությամբ զբաղվելը: Նա չի էլ բացառում օրենսդրական վերանայումը հետագայում: Հիվանդ և խելագար. այսպես է անվանել Թրամփը Լաս Վեգասի սպանդի հեղինակին: