Վեգասի Շերիֆը հերքել է տեղեկությունը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կապ ունի 64-ամյա ամերիկացի մարդասպանի հետ:
59 հոգի մահացել է, վիրավորների թիվն անցնում է հինգ հարյուրից: Վեգասի Շերիֆը հերքել է տեղեկությունը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կապ ունի 64-ամյա ամերիկացի մարդասպանի հետ:
«Սթիվեն Փեդոքը միլիոնատեր է»,- հայտարարել է նրա եղբայրը: Լրատվամիջոցները բացահայտել են, որ հրաձիգի հայրը ամենաորոնվող հանցագործն է եղել 1969-ից: Ոստիկանությունը խուզարկել է հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող համարը, որտեղից Փեդոքը կրակել էր: Այնտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: