Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը կմասնակցեն «Եվրանեսթի» համաժողովին:
ՀՀ Խորհրդարանի երկու պատգամավորներ սեպտեմբերի 21-ին կմեկնեն Բաքու: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը կմասնակցեն «Եվրանեսթի» համաժողովին: Այն նվիրված է արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներին: