Երկու իսրայելցի զինվորի սպանության պատճառով տաճարի լեռան մուտքի մոտ մետաղորսիչներ ու մի շարք այլ արգելապատնեշներ տեղադրելն առաջացրել էր մահմեդական հավատացյալների ու միջազգային հանրության բողոքը:
Երուսաղեմում մուսուլմանները հետևել են բոյկոտը դադարեցնելու և մզկիթում աղոթելու իրենց կրոնական առաջնորդների կոչին: Ի նշան բողոքի՝ նրանք նամազն անում էին փողոցում: Երկու իսրայելցի զինվորի սպանության պատճառով տաճարի լեռան մուտքի մոտ մետաղորսիչներ ու մի շարք այլ արգելապատնեշներ տեղադրելն առաջացրել էր մահմեդական հավատացյալների ու միջազգային հանրության բողոքը:Իսրայելի կառավարությունը որոշեց հեռացնել բոլոր արգելքները հրեաների ու մահմեդականների սրբավայրերի տարածքից: