Ադրբեջան-Ռուսաստան. ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում բարեկամությունը:
Ադրբեջան-Ռուսաստան. ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում բարեկամությունը: Բրիտանական «ԲիԲիՍին» նշում է, որ երկրների հարաբերությունները վատանում են ու դա կարող է հանգեցնել վատ հետևանքների: Ռազմաքաղաքական ոլորտում՝ դա ղարաբաղյան հակամարտությունն է, տնտեսականում՝ Ադրբեջանի արտահանումը, էներգետիկայում՝ մրցակցությունը եվրոպական շուկայում: Պատճառների թվում նշվում են Ալեքսանդր Լապշինի գործը, քարվաճառյան դիվերսանտ, Ռուսաստանի քաղաքացի Դիլհամ Ասկերովի ազատազրկումը: