Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծաղկեպսակ դնելուց և Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Համիդ Անսարին այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հնդկաստանի փոխնախագահը խոսել է իր տպավորությունների մասին, բայց մինչ այդ ցանկություն է հայտնել լուսանկար ունենալ Արարատ լեռան ֆոնին և եղևնի է տնկել հուշահամալիրի հիշատակի ծառուղում: