Թուրքիայի նախագահը ցինիզմի ավանդական դրսևորմամբ հատուկ ցավակցական ուղերձ է հղել հայ համայնքին: Նամակն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանում՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ նույնպես Էրդողանը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձություններ», և ցավակցություն հայտնել հայերին: «Հայ համայնքը թե՛ Օսմանյան կայսրության տարիներին, թե՛ հանրապետական Թուրքիայի օրոք այս երկրին տվել է բազմաթիվ թանկագին զավակներ, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել երկրի զարգացման գործում»,- նշել է Էրդողանը, հավելելով, որ իշխանությունն «ակտիվ աշխատելու է Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում»: