Հայաստանում խորհրդարանական քարոզարշավի ընթացքում մի քանի տարբեր կազմակերպությունների անցկացրած հարցման տվյալները գրեթե նույնությամբ արտահայտում էին քվեարկության պաշտոնական արդյունքը:
Քվեարկում է ոչ թե սոցիոլագիան, այլ ընտրազանգվածը. Հայաստանում և ոչ միայն, սոցհարցումների հանդեպ արհամարհանքի հասնող անվստահություն են հաճախ ցույց տալիս թեկնածուները: Հատկապես նրանք, ովքեր հարցման արդյունքում պարզված պատկերի վրա իրենց անունների կողքին ցանկալի թվեր չեն գտնում:
Սոցիոլոգները խորհուրդ տալիս հարցման տվյալները մերժելու, դրանք զվարճալի թվա-խաղ համարելու փոխարեն, հետևություններ անել ու վերանայել քարոզչական մարտավարությունը: Հայաստանում խորհրդարանական քարոզարշավի ընթացքում մի քանի տարբեր կազմակերպությունների անցկացրած հարցման տվյալները գրեթե նույնությամբ արտահայտում էին քվեարկության պաշտոնական արդյունքը: