Ծիծեռնակաբերդի բարձունքը անցնող շաբաթ չորս օրով վերածվեց մեծ զորահրապարակի. հայկական զինանոցի հզոր զենքերի ցուցադրություն, ազգ- բանակը ուժեղացնող նոր գաղափարների քննարկում: «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին առաջին հայտարարություններից մոտ կես տարի անց, Մեծ Եղեռնի հուշահամալիրից ոչ հեռու, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ազդեցիկ էր, ինչպես զորահանդեսը:
Ծիծեռնակաբերդի բարձունքը անցնող շաբաթ չորս օրով վերածվեց մեծ զորահրապարակի. հայկական զինանոցի հզոր զենքերի ցուցադրություն, ազգ- բանակը ուժեղացնող նոր գաղափարների քննարկում: «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին առաջին հայտարարություններից մոտ կես տարի անց, Մեծ Եղեռնի հուշահամալիրից ոչ հեռու, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ազդեցիկ էր, ինչպես զորահանդեսը: Մարզահամերգային համալիրում հրավիրվեց «Ազգ-բանակ» առաջին համաժողովը:
Պաշտպանության նախարարությունը եռամյա զինվորական ծառայության երկու առաջարկ բերեց հանրային օրակարգ: Հայկական իրականության համար, սա եզակի երեւույթ է, երբ որեւէ որոշիչ փոփոխություն, որպես օրենքի նախագիծ միանգամից չի դրվում օրենսդիրների սեղանին, այլ նախ առաջարկվում է հանրության քննարկմանը: Բանակը խորհրդակցում է ազգի հետ և գուցե նաեւ այստեղից են սկսվում ազգ-բանակի նոր հաղթանակները: