Սպանության համար կասկածվող մեկ անձ ձերբակալվել է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ նախաքննությունը փորձում է պարզել դեպքի բոլոր մանրամասները:
Գյումրիի Բուլվարային փողոցում գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Սպանության համար կասկածվող մեկ անձ ձերբակալվել է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ նախաքննությունը փորձում է պարզել դեպքի բոլոր մանրամասները: