Երևանում սկսվում է ընտրապայքարը Արգիշտի 1-ի համար: Այդ հասցեում է քաղաքապետարանը, որի գլխավոր աթոռին նստելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ:
Երևանում սկսվում է ընտրապայքարը Արգիշտի 1-ի համար: Այդ հասցեում է քաղաքապետարանը, որի գլխավոր աթոռին նստելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ: Հանրապետականը, Ելքը եւ Երկիր Ծիրանին են ցանկանում երևանցիներից ստանալ քաղաքը կառավարելու իրավունք:
Միլիոնանոց քաղաքի իշխանությունը ու՞մ կվստահեն ընտրողները, կորոշի մայիսի 14-ի քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ շաբաթ, կարճատև դադարից հետո, մայրաքաղաք կվերադառնան նախընտրական խոստումները՝ առատ եւ ամենակարող: