Երևանը խիստ զգայուն արձագանքեց Դավիթաշենի ծառ-ջարդին: Ծաղկազարդի տոնի հաջորդ առավոտյան՝ մարդիկ սարսափելի տեսարանի ականատես եղան Դավիթաշենում: Երեք տասնյակ ծառ էր հատվել:
Երևանը խիստ զգայուն արձագանքեց Դավիթաշենի ծառ-ջարդին: Ծաղկազարդի տոնի հաջորդ առավոտյան՝ մարդիկ սարսափելի տեսարանի ականատես եղան Դավիթաշենում: Երեք տասնյակ ծառ էր հատվել:
Բնապահպանական շոկ՝ տարիներ շարունակ կանաչ տարածքների կորստից շնչահեղձ լինող քաղաքի համար: Պետության առաջին դեմքից մինչև Երևանի քաղաքապետ ու բնապահպան մի բառ ասացին՝ վանդալիզմ: Ենթադրյալ ծառասպանը կալանավորվեց: Քաղաքում սկսեցին նոր ծառեր տնկել: