Հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա 2016-ին ավելացել է 65%-ով,- հայտարարել է հանրապետության ղեկավարը,- առևտրաշրջանառությունը՝ 15%-ով: Սերժ Սարգսյանը ասել է, որ կազմակերպության անդամ-պետություները ունեն զարգացման նույն նպատակները և ներկայացրել է, թե տնտեսության հատկապես ո՞ր ճյուղերում պետք է ավելի ակտիվացնել աշխատանքը:
Բիշքեկում, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Հայաստանի նախագահն ընդգծել է ԵԱՏՄ-ն ամրապնդելու և միության միջազգային ներգրավվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչն անդամ բոլոր պետությունների շահից է բխում: