Շինաշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Սպորտի համաշխարհային ամենամեծ ընտանիքն ընդլայնում է ֆուտբոլի մշակույթն ու աշխարհագրությունը մեր երկրում: ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ներդրումային ծրագիր են իրականացնում Վաղարշապատում:
Այստեղ կայացել է Ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունը․ 900 մլն դրամ արժողությամբ ծրագիրը կավարտվի հոկտեմբերին: Նման ֆեդերացիա կառուցվում է նաև Արմավիր քաղաքում: Շինաշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: