Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ու արդյունքները ծանրութեթև արած քաղաքական ուժերից միայն երկուսն են որոշել՝ պայքարել նաև Երևանի իշխանության համար:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ու արդյունքները ծանրութեթև արած քաղաքական ուժերից միայն երկուսն են որոշել՝ պայքարել նաև Երևանի իշխանության համար: Մեկը՝ վետերան է՝ ՀՀԿ-ն, մյուսն՝ ընտրական քարտեզի նորագիրներից է՝ «Ելք»-ը:
Նույն խմբին կարելի է դասել նաև նախկին Ժառանգական Զարուհի Փոստանջյանի ստեղծած նոր՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Արդյունքում՝ համամասնական ընտրակարգով ընթացող ընտրությանը կմասնակցի 3 քաղաքական ուժ, որոնք մասնակցության պահանջվող թղթածրարը ներկայացրել են ԿԸՀ-ին: