Կառավարության այսօրվա նիստը հետընտրական շնորհավորանքով է սկսել Կարեն Կարապետյանը:
Կառավարության այսօրվա նիստը հետընտրական շնորհավորանքով է սկսել Կարեն Կարապետյանը: «Մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվեն: Այդ իսկ պատճառով՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Այնպես, որ ուրախացնում եմ Ձեզ, մեր գործի ռեժիմն ավելի է ծանրանում»-նախարարներին է դիմել վարչապետը: Նաև տեղեկացրել է, որ հատուկ հետընտրական փուլ՝ այս նիստ էին հետաձգել բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նախագիծը, որ չքննադատեին, թե քարոզչական քայլ են անում:
Հաշվի առնելով, որ պետեկամուտների կոմիտեն գերակատարել է եռամսյակի հարկ-տուրքերի հավաքագրումը, գործադիրը մոտ 50 մլրդ դրամով ավելացնում է բյուջեի հարկային եկամուտները, նույնքան էլ կապիտալ ծախսերը: