Ամերիկացի 20 օրենսդիրներ կոչ են արել երկրի Կոնգրեսին «նորովի մոտեցում ցուցաբերել Արցախի տրամադրվող օգնության հարցին և առնվազն ութ միլիոն հատկացնել ականազերծման և վերականգնողական ծրագրերին»:
Ամերիկացի 20 օրենսդիրներ կոչ են արել երկրի Կոնգրեսին «նորովի մոտեցում ցուցաբերել Արցախի տրամադրվող օգնության հարցին և առնվազն ութ միլիոն հատկացնել ականազերծման և վերականգնողական ծրագրերին»: Նրանք առաջարկում են, մասնավորապես, զարգացնել Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, սատարել ջրամատակարարման խնդրի լուծմանը։ Հայամետ օրենսդիրները առաջարկում են Հայաստանին ռազմական օգնության չափը սահմանել առնվազն 11 միլիոն դոլար։ «Կարևոր է օժանդակությունը Հայաստանին, որպեսզի այդ երկրիը տարածաշրջանում հանդես գա որպես ապահով հանգրվան՝ Մերձավոր արևելքի, մասնավորապես, սիրիացի փախստականների համար»,- նշել են ամերիկացի գործիչները՝ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի նախագահին ուղարկած նամակում: