Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած քաղաքացիներին, ասել է, որ առջևում քրտնաջան աշխատանք կա, բայց իր թիմը դժվար ճանապարհից չի վախենում:
«Գուցե ամպագոռգոռ կթվա, բայց սրտի խորքից է»։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած քաղաքացիներին, ասել է, որ առջևում քրտնաջան աշխատանք կա, բայց իր թիմը դժվար ճանապարհից չի վախենում:
«Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է՝ այս ընտրություններն անցել են ավելի բարձր մակարդակով, քան նախորդները: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք գիտակցում ենք պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- մեջբերման ավարտը: