Հրապարակումների մեծ մասը վերաբերել է քվեարկության կազմակերպման տեխնիկական խնդիրներին:
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ԶԼՄ-ների շուրջ 2000 հրապարակում, որոնց մեծ մասը վերաբերել է քվեարկության կազմակերպման տեխնիկական խնդիրներին: Հրապարակումներից 392-ն են առերևույթ պարունակել հանցագործության հատկանիշներ: Դրանցից 121-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկնակի քվեարկության դեպքերին, 115-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 77-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 63-ը՝ լրագրողի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի գործունեությանը խոչնդոտելուն, 15-ը՝ ընտրակաշառք տալուն, 1-ը՝ ընտրացուցակի կազմման կարգի խախտմանը: