ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն 6 քրեական գործ է հարուցել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն 6 քրեական գործ է հարուցել՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ՝ 3-ը` Երևանում, 3-ը` մարզերում:
Ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն ուղարկվել է տարածքային ստորաբաժանում՝ ստուգման, 4-ն ուղարկվել է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու: