Հայաստանի իշխանությունը պատրաստ է սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում, ասել է նախագահը, ավելացրել, որ երկու ժողովուրդների դարավոր առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին:
Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, իր երկրի կառավարության ուղերձն է փոխանցել Իսրայելի նորանշանակ դեսպանը՝ նախագահ Սարգսյանին հանձնելով հավատարմագրերը:
Հայաստանի իշխանությունը պատրաստ է սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում, ասել է նախագահը, ավելացրել, որ երկու ժողովուրդների դարավոր առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին: Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին, ասել է դեսպանը և իր համար մեծ պատիվ համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը: