Ըստ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ տեսնելով, որ «Ելք»-ի անդամները նկատել են դպրոցի ներսում տեղադրված՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, նախ փորձել են թույլ չտալ նրանց մտնել դպրոց, ապա շենքում քաշքշուկ են հրահրել: Արթուր Մամոյանն ավելի ուշ ներողություն էր խնդրել դպրոցի աշխատակիցների փոխարեն:
Բացատրություն տալու համար ոստիկանություն են հրավիրվել Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող սպորտդպրոցի աշխատակիցները, որոնք հարձակվել և հայհոյանքներ են տեղացել լրագրողների ու «Ելք» դաշինքի անդամների հասցեին: