Ավարտվել է Հայաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա:
Ավարտվել է Հայաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա: Կրեմլի Մեծ պալատում Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի են ունեցել բարձր մակարդակի բանակցություններ: Երկու երկրների առաջնորդները հայ-ռուսական հարաբերությունները բնորոշել են «դաշնակցային՝ բառի բուն իմաստով. կառուցված դարերի խորքը գնացող հիմքի վրա»:
Նախագահ Սարգսյանի պատվին Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ: