Այցի երրորդ օրը նախագահ Սարգսյանը եղել է Լիոնում, հանդիպել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ, Պատվո շքանշան հանձնել նրան: Նախագահ Սարգսյանը նաեւ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Լիոնում 2006-ին կանգնեցված հուշարձանի մոտ:

Այս կոթողը թուրք-ադրբեջանական վանդալիզմի նշանառության տակ է ստեղծման օրվանից: Առաջին անգամ պղծվեց բացման հանդիսությունից մեկ շաբաթ առաջ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին էլ` քարերի պոեզիայի վրա նրանք գրություններ թողեցին: Հակահայկական հիստերիային, սակայն, տեղի իշխանությունը տեղի չի տալիս: