Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընտրարշավին մասնակցում է 9 քաղաքական միավոր՝ 5 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:
Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընտրարշավին մասնակցում է 9 քաղաքական միավոր՝ 5 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Նրանք բոլորը Կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ: Այսօր արդեն ընտրապայքարի մասնակիցները իրենց խոսքն ուղղել են հանրությանը: Նոր կարգախոսներով, հին ու նոր դեմքերով, PR նորագույն տեխնոլոգիական լուծումներով քաղաքական ուժերը փորձելու են շահել ընտրողի համակրանքն ու վստահությունը: Իսկ ով կխախտի խաղի կանոնները, կհայտնվի իրավապահների տեսադաշտում: Գլխավոր Դատախազությունում թեժ գիծ է գործում: Ընտրական հանցագործությունների մասին կարելի է ահազանգել ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև երեկոյան 18:00-ը: Քվերակության օրը թեժ գիծը կաշխատի շուրջօրյա: