Գուտերեշն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:
Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ կողմերին կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերականգնել բանակցությունները: