Պաշտպանության բանակը հորինվածք է անվանել Բաքվի տարածած տեղեկությունը, թե գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և իբր կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր: Նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից,-ասված է Պաշտպանական բանակի հաղորդագրությունում: