Սահմանադրական դատարանի նախագահն իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած երկրի համար:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստը քննարկել է երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր:
Սահմանադրական դատարանի նախագահն իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած երկրի համար, ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ: