Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հասկացրեց, թող Ադրբեջանը պատրանքներ չունենա, որ ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը կարող է խոցելի լինել:
Մատը ավտոմատի ձգանի վրա պահած մեր ներքաղաքական կյանքին հետևող Բաքվին անցնող շաբաթ խիստ զգուշացումներ արեցին Երևանից ու Մյունխենից: Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հասկացրեց, թող Ադրբեջանը պատրանքներ չունենա, որ ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը կարող է խոցելի լինել:
Իսկ անվտանգության համաշխարհային մայրաքաղաքի վերածված Մյունխենից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ անհնար է արցախյան ժողովրդավարության և ադրբեջանական բռնապետության համակեցությունը՝ մի տանիքի տակ: