Կլինի՞ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, թե՞ ոչ. դեռևս հայտնի չէ:
Հայաստանի արտգործնախարարը Մյունխենում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Փետրվարի 16-ից 17-ը Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կմասնակցի անվտանգության համաժողովին: Կլինի՞ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, թե՞ ոչ. դեռևս հայտնի չէ: Ավելի վաղ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը՝ նախարար Նալբանդյանը նշել էր, որ Երևանը պատրաստ է, եթե Բաքուն վերջին պահին չխախտի պայմանավորվածությունը, ինչի նախադեպերը շատ են: