Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նաև որոշ փակագծեր է բացել մարտին նախագահ Սարգսյանի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի մասին:
Եվրոպական ընտանիքի հետ Հայաստանը նոր շրջանակային համաձայնագիր կկնքի, որը կգոհացնի երկու կողմին էլ: Հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նաև որոշ փակագծեր է բացել մարտին նախագահ Սարգսյանի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի մասին:
«Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Արցախյան խնդիրի լուծումը տեսնում է միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը և չի բացառել, որ ասելիքի դեպքում Ֆրանսիան պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: