Գործի գիտակ բժիշկների շնորհիվ է, որ այդ ընտանիքներում, ի վերջո, լսվում է երկար սպասված մանկան ճիչը:
Վերջին տարիներին Հայաստանում շատ են այն զույգերը, որոնք երկար տարիներ սպասում են իրենց առաջնեկին: Գործի գիտակ բժիշկների շնորհիվ է, որ այդ ընտանիքներում, ի վերջո, լսվում է երկար սպասված մանկան ճիչը: Այդ բժիշկներից մեկն էլ բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանն է: Բժիշկը նաև գրքերի ու երաժշտության հեղինակ է: Ի դեպ, նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրվել է «Երազ» բալետը, որի պրեմիերան կայացել է 2012 թվականին: