4,4 մագնիտուդով հերթական երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարկե շրջանի Արկուատա դել-Տրոնտո քաղաքից 7 կմ հեռավորության վրա՝ 9 կմ խորությամբ:
4,4 մագնիտուդով հերթական երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարկե շրջանի Արկուատա դել-Տրոնտո քաղաքից 7 կմ հեռավորության վրա՝ 9 կմ խորությամբ: Ցնցումներն զգացվել են նաև Հռոմում: Վերջին տվյալով՝ աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվել է 294 մարդ, 388 հոգի շարունակում է բուժումը հիվանդանոցներում, 2500 մարդ զրկվել է կացարանից: Աղետից տուժած բնակավայրերին օգնելու նպատակով կարճ հաղորդագրությունների միջոցով Իտալիայում արդեն իսկ հավաքվել է ավելի քան 6 միլիոն եվրո: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ցանկություն է հայտնել մոտ ապագայում այցելել Իտալիայի աղետյալ շրջաններ: