Իտալիայի կենտրոնական շրջանում շարունակվում են փրկարար աշխատանքները, որոնց մասնակցում է մոտ հինգուկես հազար մարդ: Փլատակներից արդեն հաջողվել է դուրս բերել 215 ողջ մնացածների:
Իտալիայի կենտրոնական շրջանում շարունակվում են փրկարար աշխատանքները, որոնց մասնակցում է մոտ 5,5 հազար մարդ: Փլատակներից արդեն հաջողվել է դուրս բերել 215 ողջ մնացածների:
Վերջին տվյալով, չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 267 մարդ, 365-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Արհավիրքից տուժած շրջաններում, որտեղ ուժեղ հետցնցումները շարունակվում են, հայտարարվել է արտակարգ դրություն:
Ստորգետնյա ցնցումներից տուժել են նաև հարյուրավոր պատմա-ճարտարապետական հուշարձաններ, մասնավորաբար 13-14 դարերի եկեղեցիներ և պալատներ:
Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ երկրաշարժից տուժած հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Հյուպատոսը նշել է, որ տեղեկատվությունը պարբերաբար ճշտվում է տեղի իշխանությունների համապատասխան մարմինների հետ: