Ըստ հաղորդագրության, զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել:
Ոստիկանությունը Երևանում հայտնաբերել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողին, ով որոնման մեջ էր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Ըստ հաղորդագրության, զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել:
Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել: