Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:
Համահայկական 6-րդ խաղերում օգոստոսի 8-ը առաջին ազատ օրն էր: Խաղերի ավելի քան 6 000 մասնակիցները հանգստյան օրն այցելել են Ծիծեռնակաբերդ:
Աշխարհի 36 երկրի 150 քաղաքներից ժամանած մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրությունում հայկական սպորտային, մարմնակրթական ակումբների ու միությունների զարգացման պատմությունը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: Նա Համահայկական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Մանրամասները՝ տեսանյութում