Նրանք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներից լսել են 1915-ի Հայոց Ցեղասպանության հակիրճ պատմությունը:
Հայաստանյան այցի շրջանակում ռուսական մեդիայի ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարել եւս մեկ անգամ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1.5 մլն նահատակներին: Նրանք հենց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներից են լսել 1915-ի Հայոց Ցեղասպանության հակիրճ պատմությունը:
Լրագրողները հասկանում են, որ գոյություն ունեն շահերի բախումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նրանք միեւնույն ժամանակ հպարտությամբ շեշտում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանում էր, ավելին՝ հանդես եկավ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ելույթով: Դրանից հետո, սակայն, Մոսկվայում չփակվեց թուրքական դեսպանատունը:
Մանրամասները՝ տեսանյութում