Գորիսը երրորդ հայաստանյան քաղաքն է, որը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ:
Երեւանից ու Էջմիածնից հետո Գորիսը երրորդ հայաստանյան քաղաքն է, որը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ:
Անդամակցության հավաստագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու դրոշը հանդիսավորությամբ Գորիսի քաղաքապետին է հանձնել Կանադայում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ազատ Վարդանյանը։ Հենց նրա միջնորդությամբ ու երաշխավորությամբ է ընտրությունը կանգ առել Գորիսի վրա։
«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը հիմնվել է 1993-ին: Կառույցը նպատակ ունի նպաստել համաշխարհային մշակութային եւ պատմական ժառանգության պահպանմանը, անդամակցող քաղաքների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը։
Կազամակերպության անդամ են շուրջ 250 քաղաքներ, այդ թվում՝ Փարիզը, Վիեննան, Ստոկհոլմը, Մոսկվան։
Մանրամասները՝ տեսանյութում