Երբ ասում ենք «Հունաստան», անմիջապես պատկերացնում ենք մայրաքաղաք Աթենքն ու Ակրոպոլիսը:
Երբ ասում ենք «Հունաստան», անմիջապես պատկերացնում ենք մայրաքաղաք Աթենքն ու Ակրոպոլիսը կամ, ինչպես ասում են, «վերին քաղաքը»: Ակրոպոլիսն Աթենքի ամենաբարձր տափարակն է՝ 156 մ բարձրությամբ բնական մի ժայռահարթակ:
Այն ոչ միայն ճարտարապետական համալիր է, այլեւ Հունաստանի տարբեր դարաշրջանների պատմությունը ներկայացնող կոթող։ Միջնադարում տաճարներն ավերվել եւ նույնիսկ վերածվել եկեղեցիների, հետո՝ մզկիթների: Բայց Ակրոպոլիսը բացառություն էր. սկսած 421 թվականից համալիրն ամբողջովին կառուցապատվեց։
Հույները միշտ էլ գնահատել ու պահպանել են երկրի կարեւորագույն արժեքները: Այսօր էլ Ակրոպոլիսի տաճարների մի մասը ամբողջովին, մյուսը՝ մասամբ վերականգնված են: Իր բարձր դիրքի շնորհիվ Հունաստանի խորհրդանիշ դարձած կոթողը տեսանելի է Աթենքի բոլոր անկյուններից։
Մանրամասները՝ տեսանյութում