Համահայկական վրեժը ստացավ հին հունական վրեժի աստվածուհու՝ Նեմեսիսի անունը:
Թուրքիայի գլխավոր դատախազը 1919-ի ապրիլի 12-ին հրապարակեց մեղադրական եզրակացությունը, որով հեռակա մահվան դատապարտվեցին երիտթուրք պարագլուխներ Էնվերը, Թալեաթը, Ջեմալը, դոկտոր Նազըմը, Բեհաէդդին Շաքիր բեյը եւ Ցեղասպանության մյուս կազմակերպիչները:
Արդար դատի իրագործումն իրենց ուսերին վերցրին հայ վրիժառուները: ՀՅԴ IX ընդհանուր ժողովում արձանագրվում է Ցեղասպանության հանցագործների 650 անուն, առանձնացվում` 41-ը:
Համահայկական վրեժը ստացավ հին հունական վրեժի աստվածուհու` Նեմեսիսի անունը, տարբեր երկրներում լսվեցին նեմեսիսյան կրակոցները:
Մանրամասները՝ տեսանյութում