Առաջիկա օրերին հաղթանակի խորհրդանիշ գավաթը կանցնի Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի երկայնքով:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվող «Հաղթանակի մարաթոնը» հասել է Գյումրի: Առաջիկա օրերին հաղթանակի խորհրդանիշ գավաթը կանցնի Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի երկայնքով, որտեղ սահմանապահ առաքելություն են իրականացնում նաեւ ռուս զինվորականները:
Մարաթոնն անցնում է միաժամանակ երկու երթուղով։ Առաջինը մեկնարկել է Բրեստից: Բելառուսի սահմանային հատվածների երկայնքով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի եւ Հայաստանի արեւմտյան սահմաններով։ Այս փուլը Ղրիմի տարածքով կանցնի Կերչ, Սեւաստոպոլ, Սիմֆերոպոլ եւ Հայրենական պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։
Երկրորդ երթուղու մասնակիցները արշավը մեկնարկում են Մուրմանսկից: Նրանք անցնում են Մուրմանսկի եւ Արխանգելսկի մարզերի սահմանային հատվածների երկայնքով, Ռուսաստանի բեւեռային ափով:
Մանրամասները՝ տեսանյութում