Ամերիկահայերն այս տարեմուտն առաջին անգամ տեղաբնիկների հետ պաշտոնապես կդիմավորեն Փասադենայում անցկացվող վարդերի շքերթով:
Ամերիկահայերն այս տարեմուտն առաջին անգամ տեղաբնիկների հետ պաշտոնապես կդիմավորեն Փասադենայում անցկացվող վարդերի շքերթով:
Հայերը մինչեւ վերջին պահն աշխատում են միջոցառմանը մասնակցող հայկական ծաղկասայլի ձևավորման վրա: Բնության վերազարթոնքն ու գեղեցկությունը խորհրդանշող ծաղիկներով աշխարհին կցուցադրվի հայ մատենագրության, ճարտարապետության, արվեստների ու արհեստների պատմությունը:
Հայկական ծաղկասայլի վրա ներկայացված է նաեւ գորգագործությունը։ Այն աշխարհին կպատմի, որ Սիբիրում գտնված առաջին գորգը, օրինակ, հայկական է, ներկված որդան կարմիրով, հյուսված հայկական նախշերով:
Վարդերի շքերթն առաջին անգամ կազմակերպել են 126 տարի առաջ քաղաքի գեղեցկությունը, մեղմ եղանակն ու հմայքն ընդգծելու համար:
Մանրամասները` տեսանյութում