Երեխայի առողջությունը նման ռիսկի ու վնասի ենթարկողները քրեական պատասխանատվություն պետք է կրեն:
Օրեր առաջ համացանցում տեսահոլովակ տարածվեց, որտեղ կադրում չերեւացող ինչ-որ մարդիկ մոտ երկու տարեկան մի երեխայի ծխախոտի գլանակ են տալիս ու լիաթոք ծիծաղում ծխող երեխային տեսնելով:
Դատելով տեսանյութում երեւացող անկաշկանդ շփումից՝ երեխային ծխախոտին վարժեցնողները ծնողները կամ մերձավոր հարազատներն են: Այս դեպքում խախտում է Երեխայի իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Երեխաների իրավունքների մասին Հայաստանի օրենքն ու Ընտանեկան օրենսգիրքը:
Երեխայի առողջությունը նման ռիսկի ու վնասի ենթարկողները նաեւ քրեական պատասխանատվություն պետք է կրեն:
Մանրամասները՝ տեսանյութում