«Զամբիլֆրոշ» քրդական սիրավեպը պատմում է զամբյուղ վաճառող մի պատանու մասին, ում խելակորույս սիրահարվել է դղյակի տիրուհին:
Արձակագիր Արտակ Վարդանյանի «Զամբիլֆրոշ» քրդական սիրավեպը պատմում է զամբյուղ վաճառող մի պատանու մասին, ում խելակորույս սիրահարվել է դղյակի տիրուհին: Չնայած կնոջ բոլոր ջանքերին, պատանին չի տրվում նրա հմայքին ու հավատարիմ է մնում ամուսնական երդմանը:
Սիրավեպի սյուժեն բանաստեղծ Արտակ Վարդանյանին հրապուրել է պատահաբար, երբ դրա մոտիվներով քրդական երաժշտական կատարում է լսել:
Ծանոթանալով երգի տեքստին՝ բանաստեղծը գրական մշակման է ենթարկել ստեղծագործությունն ու ընթերցողների դատին ներկայացրել:
Մանրամասները՝ տեսանյութում