Հայոց Ցեղասպանության ամենասարսափելի հետևանքներից մեկը հսկայական թվով որբացած երեխաներին էին, որոնց մի մասը թրքացվեց: Մի մասն էլ փրկվեց ու ապաստան գտավ ամերիկյան կառավարության հատկացրած գումարներով բացված որբանոցներում: Դրանցից մեկը Բեյրութից ոչ հեռու գտնվող Ղազիր քաղաքում էր: Տնօրենը շվեյցարացի հոգևորական եւ բժիշկ Յակով Կունցլերն էր: Նրա ջանքերով ու տարածքի հայ մասնագետների օգնությամբ որբատանը կից գորգագործարան բացվեց, որտեղ հայ երեխաները շատ արագ սովորեցին գորգ գործելու հմտությունները:
Դրանց վաճառքից ստացված եկամուտը նույնպես տրամադրվում էր բարեգործական նպատակներին: Այդ երեխաներից շատերը հենց գորգագործության շնորհիվ հետագայում նյութական որոշակի բարեկեցության հասան: 1925-ին նրանց պատրաստած գորգերից մեկը Վաշինգտոնում փոխանցվեց նախագահ Կուլիջին՝ ի նշան երախտիքի ամերիկյան հոգատարության համար:
Կուլիջն այնքան էր սիրում գորգը, որ նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո այն տարել էր Մասաչուսեթս նահանգում գտնվող իր տուն: Իսկ նրա մահից հետո գորգը վերադարձվեց Սպիտան տուն, որտեղ հատուկ պայմաններում ի պահ դրվեց պահոցներից մեկում: Մեկ տարուց ավելի է՝ հայ համայնքը պայքարում էր, որպեսզի գորգը հանվեր պահոցից և ցուցադրվեր ամերիկյան հանրությանը:
Սպիտակ տունը սկզբում հրաժարվում էր, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում գորգը, այդուհանդերձ, ցուցադրվեց Սպիտակ տանը։ Յոթ օր շարունակ այն դարձել էր յուրատեսակ ուխտատեղի հայերի համար, որոնք գորգը տեսնելու համար գալիս էին ամերիկյան պետության բոլոր անկյուններից:
Մանրամասները՝ տեսանյութում